Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 504 նոր դեպք, առողջացել է 157 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 504 նոր դեպք, առողջացել է 157 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, առողջացել է 157 քաղաքացի, մահվան 3 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 7219 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 453 950-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ն առողջացման, 4716-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1139 է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում