Հասարակական

Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 13-ի գիշերը վայրէջք է կատարել եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որը ժամանել է Ֆրանկֆուրտից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, այլ պաշտոնատար անձինք։

Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ կիրականացնի դեպի Երևան:

Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր:

Ամեն օր չվերթներ են իրականացվելու Երևան-Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երևան-Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ՝ Երևան Բրյուսել և շաբաթական 1 անգամ՝ Երևան-Քյոլն ուղղություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում