Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երեք տարում վերականգնվել է Հայաստանին պատճառված 54,4 միլիարդ դրամի վնաս. Լենա Նազարյան

Երեք տարում վերականգնվել է Հայաստանին պատճառված 54,4 միլիարդ դրամի վնաս. 
Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018-2020 թթ. ընթացքում քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի էր, վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված 54,4 միլիարդ դրամի վնաս:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

«Համեմատության համար ասեմ, որ 2009-2017 թթ. ընթացքում` 9 տարում,  վերականգնվել է  մոտ 21 միլիարդ դրամ: Այսինքն` երեք տարում վերականգնվել է 2.6 անգամ ավելի շատ վնաս, քան դրան նախորդած 9 տարիների ընթացքում միասին վերցրած»,- ասաց Նազարյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի 50/50 տոկոսների մասին հարցին:

«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների ընթացքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի պետական բյուջե է փոխանցել 3 միլիարդ 165 միլիոն ՀՀ դրամ: Ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19 միլիոն ԱՄՆ դոլար: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն է հայտնել այս տեղեկությունը 2019 թվականին ի պատասխան «Ազատության» ռադիոկայանի գրավոր հարցմանը»,- նշեց Նազարյանը:

Պատգամավորի խոսքով` եթե հնարավոր լիներ ապացուցել նախկինում եղած տնտեսական, քաղաքական, ընտրական, դատական համակարգերի զավթումը, հեղափոխություն չէր լինի:

«Եթե հնարավոր լիներ ինստիտուցիոնալ ճանապարհներով ապացուցել, փաստել, արձանագրել, որ նախորդ իշխող ուժը զավթել է պետության բոլոր կենսական համակարգերը, չէր լինի հեղափոխություն, կլիներ իշխանափոխություն ընտրությունների միջոցով, ինչպես բոլոր ժողովրդավար երկրներում: 

Իսկ թե ու՞ր են մնացած քրեական գործերը, ես էլ եմ այդ հարցը տալու, երբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ապօրինի գույքի բռնագանձման օրենքի պահանջի համաձայն կգա խորհրդարան այդ օրենքի կատարման զեկույցը ներկայացնելու համար»,- եզրափակեց Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]