Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 298 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 298 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի հիվանդության 298 նոր դեպք, առողջացել է 218 քաղաքացի, գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6405 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 385 302-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 923 դեպք, որոնցից 221 043-ն առողջացման, 4641-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5115 պացիենտ: 

Արձանագրվել է նաև մահվան 1124 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am