Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում կայունացել է. ՀՀ ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում կայունացել է. ՀՀ 
ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ, նույն օրվա կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո, կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմից տուժածներ չկան։

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել էր միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am