Հասարակական

Հայաստանում վերջին 20 օրերի ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2096 օտարերկրացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին 20 օրերի ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2096 օտարերկրացի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի օրական դրական դեպքերի թիվը դանդաղ, բայց աճ է գրանցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահի դրությամբ իրականացրել ենք 190 036 պատվաստում, որից միայն երեկ կատարվել է 6188 պատվաստում: Պատվաստման տեմպի բավական լավ առաջընթաց ունենք, բայց պետք է շարունակական աշխատենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնել պատվաստումները երկրում: Անցած շաբաթ սեգմենտավորել էինք շրջանառվող շտամները, և 30 նմուշառված դեպքերից ունեինք 25 դելտա շտամի առկայություն ու 5 բրիտանական շտամի առկայություն: Դելտա շտամը աչքի է ընկնում տարածելիության բարձր մակարդակով»,- ասաց նա:

Նախարարի խոսքով, հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը պատվաստվել է 58 108 անձ, որոնցից 56 010-ը եղել են ՀՀ քաղաքացիներ ու միայն 2096-ը՝ օտարերկրացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում