Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 303 նոր դեպք, առողջացել է 208 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 303 նոր դեպք, առողջացել է 208 քաղաքացի, գրանցվել է մահվան 4 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6492 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 378 897-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 625 դեպք, որոնցից 220 825-ն առողջացման, 4636-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1124 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։