Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 329 նոր դեպք, առողջացել է 179 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 329 նոր դեպք, առողջացել է 179 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 329 նոր դեպք, առողջացել է 179 քաղաքացի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 7551 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 372 405-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն առողջացման, 4632-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1124 է:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]