Թրամփը բողոքարկել է իր հարկային հայտարարագրերի մասին արդարադատության նախարարության որոշումը
21:39, 4 Օգոստոս 2021
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատարանում բողոքարկել է արդարադատության նախարարության որոշումը՝ իր հարկային հայտարարագրերը Կոնգրեսին տալու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են նախկին նախագահի փաստաբանները:
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ ֆինանսների նախարարությունը պետք է Թրամփի հարկային հայտարարագրերը փոխանցի Կոնգրեսին: Թրամփի փաստաբանները դեմ են այս որոշմանը՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կողմից իրավախախտման որևէ հատկանիշ չկա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում