Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 137 նոր դեպք, առողջացել 147 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 137 նոր դեպք, առողջացել 147 մարդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 137 նոր դեպք, առողջացել է 147 քաղաքացի, գրանցվել է մահվան՝ 2 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 4224 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 350 559-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ն առողջացման, 4621-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4600 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1122 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում