Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայաստանը դիմել է Միջազգային պարալիմպիական կոմիտե Պարալիմպիկ խաղերում ևս մեկ մասնակից ունենալու խնդրանքով

Հայաստանը դիմել է Միջազգային պարալիմպիական կոմիտե Պարալիմպիկ խաղերում ևս մեկ մասնակից ունենալու 
խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերում Հայաստանը դեռևս ունի մեկ ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Նա հայտնեց, որ կոմիտեն արդեն իսկ դիմել է Միջազգային պարալիմպիական կոմիտե՝ ևս մեկ քվոտա ստանալու խնդրանքով: Մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կլինի մեկ շաբաթից: Այժմ Տոկիոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը պարաթլետ Ստասիկ Նազարյանն է:

Ամառային Պարալիմպիկ խաղերը անցկացվում են սկսած 1960 թվականից, իսկ ձմեռային Պարալիմպիկ խաղերը՝ 1976 թվականից։ Ավանդաբար այն անցկացվում է գլխավոր Օլիմպիական խաղերից հետո, իսկ 1988 թվականից արդեն Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային պարալիմպիական կոմիտեի համաձայնությամբ Պարալիմպիկ խաղերը անցկացվում են նույն մարզադաշտերում և սպորտային սրահներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am