Միջազգային

Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավորապես, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 ավիաթռիչք և ևս 7-ը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում 5-ը չեղարկվել է, 8 թռիչք՝ հետաձգվել է:

Մոսկվայի օդանավակայաններում չեն հաղորդում ավիաչվերթների հետաձգման և չեղարկման պատճառները:

Նշվում է, որ Մոսկվայում է սպասվում է ամպամածություն, տեղ-տեղ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը քաղաքում +33…+35 °C է:

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ՄոսկվայիցԵրևան բոլոր չվերթները մինչ այս պահն իրականացվել են ժամանակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում