Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել Է, որ հարվածներ Է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայել հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման, մենք հարվածներ ենք հասցրել ռազմական օբյեկտներին եւ հրթիռների արձակման հարթակին, որոնք Գազայում պատկանում են ՀԱՄԱՍ-ին»,-իսրայելցի զինվորականները հաղորդել են իրենց Twitter-ում:

Նշվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «բարձրացրել Է իր պատրաստականությունը տարբեր սցենարների դեպքում եւ կշարունակի հարվածներ հասցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներին»:

Հունիսի 18-ի վաղ առավոտյան Իսրայելի հարավում սկսել են աշխատել օդային տագնապի շչակները: Ինչպես ճշտել են իսրայելցի զինվորականները, շչակները, որոնք հնչել են Իսրայելի հարավում, պայմանավորված են եղել մոտեցող կրակով, այլ ոչ թե Գազայից Իսրայելի կողմն արձակված հրթիռներով: ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հանդես Է եկել միջոցներ ձեռնարկելու սպառնալիքներով՝ ի պատասխան հունիսի 15-ին Արեւելյան Երուսաղեմում իսրայելցի ազգայնականների երթի:

Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը նախազգուշացրել Է, որ կառավարությունը մտադիր չԷ հանդուրժել հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակումները եւ պետք Է պատասխան միջոցներ ձեռնարկի, որոնք հավասարազոր են ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակումների հակազդմանը: Իսրայելի ներկայիս ավիահարվածը Գազայի հատվածին երկրորդն Է դարձել 11-օրյա մարտական գործողություններից հետո՝ մայիսի 21-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր: Մայիսի 10-ից մինչեւ 21-ը Գազայի հատվածից Իսրայելի տարածք Է արձակվել ավելի քան 4 հազար հրթիռ: Իսրայելի պատասխան գործողություններից հետեւանքով զոհվել Է ավելի քան 250 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, գրեթե 2 հազարը վերքեր են ստացել: Իսրայելում հրթիռակոծությունների զոհ Է դարձել շուրջ 12 խաղաղ բնակիչ, մոտավորապես 50 մարդ վիրավորվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]