Պատմության հետագծով
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1921 թ. հունիսի 10-ին ծնվել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսինը:
-1878 թ. հունիսի 10-ին ծնվել է Արտեմ Բերոյանը՝ հայ խորհրդային դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)։ Եղել է Թիֆլիսի Հայ դրամայի առաջին դերասաններից մեկը (1922)։ 1909 թ. Աբելյան-Արմենյան խմբի հետ հանդես է եկել Կոստանդնուպոլսում։ Հանդես է եկել նաեւ Երեւանի հեղափոխական թատրոնում:
-1895 թ. հունիսի 10-ին ծնվել է Սուրեն Ստեփանյանը՝ հայ քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1950)։ Հայ քանդակագործ Արմենակ Ստեփանյանի եղբայրը:
-1898 թ. հունիսի 10-ին ծնվել է Գուրգեն Վանանդեցին՝ հայ գրականագետ, քննադատ։
-1903 թ. հունիսի 10-ին ծնվել է Համո Յոլյանը՝ հայ սովետական պետական եւ ռազմական գործիչ, ինժեներահրետանային ծառայության գեներալ-մայոր (1944), սոցիալիստական աշխատանքի հերոս (1942)։ ԽՍՀՄ պետական մրցանակի քառակի դափնեկիր։
-1930 թ. հունիսի 10-ին ծնվել է Նիկոլայ Հովհաննիսյանը՝ հայ պատմաբան, արեւելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971)։
-1936 թ. հունիսի 10-ին ծնվել է Ռազմիկ Մանուկյանը՝ ճարտարապետ, 1966-1970 թթ.՝ Երեւանի Մյասնիկյանի շրջանի գլխավոր ճարտարապետ, 1985-1990 թթ.՝ «Երեւան նախագիծ» ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար:
-1941 թ. հունիսի 10-ին ծնվել է Ժենյա Ավետիսյանը՝ թատրոնի, հեռուստատեսության եւ կինոյի հայ դերասանուհի, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր եւ ՀՀ ժողովրդական արտիստ:
-1947 թ. հունիսի 10-ին ծնվել է Ռուբեն Անղալադյանը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան, փիլիսոփա, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
-1954 թ. հունիսի 10-ին ծնվել է Սիլվա Յուզբաշյանը՝ դերասանուհի:
-1959 թ. հունիսի 10-ին ծնվել է Արիս Արսենին՝ հայ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, լրագրող, ազատամարտիկ:
Ա. Հ.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում