Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 391 մարդ

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 391 մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 72 հազար 875-ի, որից 391-ը մահացել է վերջին 24 ժամվա ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է 20 հազար 732 նոր դեպք, նրանցից 3009-ը հոսպիտալացվել են: Երկրում գրանցված ընդհանուր 2 մլն 555 հազար 587 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 2 մլն 4 հազար 949-ը: 5461 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է վերակենդանացման բաժանմունքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am