1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրապետության կինոթատրոններն ապրիլի 16-ին ցուցադրելու են հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր

Հանրապետության կինոթատրոններն ապրիլի 16-ին ցուցադրելու են հայկական հին ու 
նոր բազմաժանր ֆիլմեր

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, կինոթատրոնների հետ համագործակցությամբ, հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ: Հանրապետության բոլոր կինոթատրոններն ապրիլի 16-ին ցուցադրելու են հայկական հին ու նոր բազմաժանար ֆիլմեր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ այս միջոցառումները նախատեսել էին 2020 թվականին, սակայն, համավարակով պայմանավորված, հետաձգվել էին: Այս տարի, հարմարվելով համավարակի պայմաններին, ծրագիրն իրականություն է դառնում: Ապրիլի 16-ին հայկական արտադրության ֆիլմեր ցուցադրելու Ազգային կինոկենտրոնի կոչին արձագանքել են հանրապետության բոլոր կինոթատրոնները:

«Ասեմ, որ կինոթատրոններն ազատ էին ֆիլմերի ընտրության հարցում: Ազգային կինոկենտրոնը վերջին երկու տարիներին ունի բազմաթիվ ֆիլմեր, որոնք նկարահանվել են պետական աջակցությամբ: Մենք որոշեցինք նաև ինքներս կազմել մի հետարքրքիր ծրագիր, ու արդեն «Մոսկվա» կինոթատրոնի հետ պայմանավավորվածություն ձեռք բերեցինք, որ ապրիլի 16-ին ցուցադրենք այդ ֆիլմերը»,- ասաց Շուշանիկ Միրզախանյանը: Այս միջոցառման հիմնական նպատակն է հանրայնացնել նաև ժամանակակից կինոն, երիտասարդ կինոգործիչների աշխատանքը:

Մինչ ցուցադրությունը՝ ապրիլի 15-ին, կինոկենտրոնն առցանց հարթակում հանդիպման հնարավորություն է ստեղծում թե Հայաստանից, թե Սփյուռքից հայ կինոգործիչների հետ: Առցանց հանդիպմանը քննակվելու են հայկական կինոյի խնդիրները, կներկայացվեն ոլորտի հաջողությունները, անդրադարձ կկտարավի առաջիկա անելիքներին:   

Կինոգործիչ Անդրանիկ Սահակյանի խոսքով, շատ հրաշալի առիթ է ֆիլմերը դիտելու, շփվելու, նոր համագործակցություն, փորձ ձեռք բերելու տեսանկյունից:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել կինոկենտրոնին, բոլորս տեսնում ենք, թե վերջին 2-3 տարիների ընթացքում ինչպես է ակտիվացել կինորատադրությունը մեր երկրում, հատկապես երիտասարդ գործիչների շրջանում: Արդյունքը միջազգային կինոփառատոններում մեր ստեղծագործողների նվաճումներն են»,- ասաց Անդրանիկ Սահակյանը:

Կինոգործիչ Անժելա Ֆրանգյանը նշեց, որ այսօր մեր երկիրը մի իրավիճակում է, երբ բոլոր ոլորտները հավասարապես ուշադրւթյան կենտրոնում լինելու անհրաժեշտություն կա: Այդ համատեքստում նա ընդգծեց այն, թե որքան կարևոր է երկրի համար լավ ստեղծագործողներ ունենալը, այդ ֆիլմերը միջազգային ասպարեզ հանրայնացնելը:

«Մեծ ոգևորութամբ եմ ուզում խոսել ապրիլի 16-ի միջոցառումների մասին: Շատ կարևոր է, որ ոչ միայն հիշենք, թե ինչ անուններ ենք ունեցել հայկական կինոարտադրության ոլորտում, այլև տեսնենք մեր կողքի ստեղծագործողոններին, այլ հարց է՝ կհավանե՞նք նրանց աշխատանքները, թե ոչ: Կարևոր է միմյանց ճանաչելը, գնահատելը: Մենք մեր հերթին ամեն փորձ անում ենք, որ մեր հանդեպ ունեցած վստահությունն արդարացվի, և ճիշտ ներկայացնենք մեր մշակույթը միջազգային ասպարեզում»,- ասաց Անժելա Ֆրանգյանը՝ կարևորելով երիտասարդ ստեղծագործողների համագործակցությունը:

Կինոգործիչ Րաֆֆի Մովսիսյանի խոսքով, լավ առիթ է տեսնել ոչ միայն հայկական կինոյի ժառանգությունը՝ այն, ինչ ստեղծվել է, այլև հասկանալ, թե ինչ խնդիրներ կան ոլորտում:

«Ոչ միայն անցյալը վերարժևորենք, այլև դեպի առաջ նայենք՝ խոսելով, վերհանելով նաև խնդիրները: Ինչ ինձ հիշում եմ այս ոլորտում, ես խոսում եմ կինոյի մասին օրենքի ընդունումից: Հուսանք, որ պրոցեսը չի դադարի, և մենք կունենանք այդ օրենքը»,-ասաց Րաֆֆի Մովսիսյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայ կինոյի օրվա միջոցառումներից հետո, սկսելու է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների շարունակական շարք՝ մինչև տարեվերջ, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին։

2019 թ ՀՀ ազգային ժողովը  ընդունեց ապրիլի 16-ը՝  Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]