1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի. Մարիա Զախարովա

Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, այնտեղ իրադրությունը մնում Է բարդ եւ սրվելու միտում ունի»,-ասել Է նա՝ ապրիլի 9-ին հանդես գալով ճեպազրույցում: Զախարովայի խոսքով՝ «դրա պատճառը Կիեւի մարտական տրամադրվածությունն Է, որն առաջվա պես պատրանքներով Է ապրում երկրի հարավ-արեւելքում հակամարտության ուժային լուծման հնարավորության հետ կապված»: Նա հայտնել Է, որ երկրի այդ շրջանում «կենտրոնացվում են զորքեր եւ տեխնիկա, նորացվում են մոբիլիզացիոն պլանները, պահեստայինների զորակոչերը, ինչպես նաեւ ուկրաինական ԶԼՄ-ներում «շիկանում Է մտացածին ռուսաստանյան սպառնալիքի մասին տեղեկատվությունը»: Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակը հայտարարել Է, որ ուկրաինական բանակը պատրաստ Է հակազդել Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի առանձին շրջաններում եւ ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով իրադրության սրմանը:

«Հակառակորդի բոլոր սադրանքներին, բոլոր գործողություններին մենք պլանավորել ենք անհապաղ հակազդման համապատասխան միջոցառումներ»,-ասել Է Խոմչեկը՝ հանդես գալով "1+1" հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]