ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը
11:19, 9 Ապրիլ 2021
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում