Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն բանակցում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ. ԱԳ նախարար

Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն բանակցում են ուղևորափոխադրումների 
վերականգնման հարցի շուրջ. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Վրաստանը ակտիվորեն շփվում են ուղևորափոխադրումների վերականգնման հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին, թե  ինչ քայլեր են ձեռնարկվում Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության հետ կապված:

«Անցած շաբաթ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ Ձեր բարձրացրած հարցը: Երկու կողմն էլ դրական են տրամադրված այս հարցի լուծմանը: Համավարակը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունի»,- ասաց Այվազյանը՝ նշելով, որ թեպետ կան որոշ տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք ենթակա են արագ լուծման


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]