Հայաստան

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

1 րոպեի ընթերցում

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայրաքաղաքի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավինյանը համապատասխան տեսանյութ է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավինյանի խոսքով՝ նոր մեքենաները պատրաստված են բարձր ամրության պողպատից և համալրված են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։

«Առաջին անգամ Երևանի աղբատար մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ, որը վարորդին ապահովում է ամբողջական տեսանելիություն և բարձրացնում աշխատանքի անվտանգությունը»,-գրել է Երևանի քաղաքապետը։

Նա նաև հավելել է, որ նոր մեքենաները նաև հագեցած են ներկառուցված կշեռքով, որի շնորհիվ վարորդը կարող է իրական ժամանակում վերահսկել մեքենայի ծանրաբեռնվածությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում