Մարզային

Շիրակի մարզի վթարային շենքերի խնդիրը ուշադրության կենտրոնում է 

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի վթարային շենքերի խնդիրը ուշադրության կենտրոնում է 

ԳՅՈՒՄՐԻ,12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի վթարային շենքերի խնդիրը ուշադրության կենտրոնում է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ նշելով, որ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ: Հանդիպման ընթացքում քնարկվել են Շիրակի մարզի քաղաքաշինական խնդիրները, մասնավորապես, մարզի վթարային բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Անտառավան, 26, Իսահակյան, 9, Տիգրան Մեծ, 5, Ղուկասյան, 29 հասցեների, Աշոցքի Կոճոռ թաղամասի վթարային շենքերի խնդրին։

Հիշեցնենք, որ 2020 տարեսկզբինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դրական արձագանք էր տվել նախարարությանն ուղղված՝ Շիրակի մարզպետարանի խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդրի լուծման առաջարկին, համաձայն որի, խիստ վթարային 4 շենքերից 3-ի (Անտառավան 3-րդ թաղամաս 26, Իսահակյան փողոց 9 և Ղուկասյան փողոց 29 շենքեր) բնակիչներին նախատեսվում էր հատկացնել բնակարանի գնման վկայագրեր, իսկ Տիգրան Մեծի փողոցի 5 շենքում, որի մեկ մուտքն ամրացված է, իսկ 3-ը՝վթարային, նախատեսված էր իրականացնել ամրացում-վերականգնում: Սակայն ծրագիրը հետաձգվել էր նախ համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով:

Շիրակի մարզում այս պահին կա 114 վթարային շենք, որոնցից 92-ը՝ Գյումրիում: Միայն Գյումրիի վթարային շենքերում ապրում է 2 426 ընտանիք:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում