Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,կուսակցության ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են փոխանցել ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունները և խոսել իրավիճակից դուրս գալու և մարտահրավերները հաղթահարելու ուղիների մասին: Կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը նշել է, որ իրենք համակարծիք են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման վերաբերյալ Հանրապետության նախագահի առաջարկած քայլերին: