Տարածաշրջանային

Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետն ազատվել է աշխատանքից

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Ասքերովն ազատվել է աշխատանքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:

Ասքերովի աշխատանքից ազատման հրամանը ստորագրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետի՝ աշխատանքից ազատման պատճառը դեռ հայտնի չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում