Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայում կարող են 18 մզկիթ փակել

Ֆրանսիայում կարող են 18 մզկիթ փակել

ՓԱՐԻԶ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը սկսել է հսկողություն սահմանել Ֆրանսիայում գտնվող մզկիթների նկատմամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  ֆրանսիական «Le Figaro»-ն: Ըստ շրջաբերականի, որը թվագրվում է նոյեմբերի 27-ով՝  խոսքը 76 մզկիթի մասին է, որոնցից 16-ը Փարիզում են կամ մոտակայքում, 60-ը՝ Ֆրանսիայի մյուս շրջաններում: 76 մզկիթներից 18-ի նկատմամբ «անվերապահ գործողություններ» կիրականացվեն, ընդհուպ մինչև կփակվեն:

Ժերալդ Դարմանինը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման օրվանից ի վեր վերջին 3 տարվա ընթացքում 43 մզկիթ է փակվել: Մակրոնի վարչակազմի պատրաստած «Իսլամիստ անջատողական» նախագիծը, որը կներկայացվի Նախարարների խորհրդին դեկտեմբերի 9-ին, նպատակ ունի ավելի սերտորեն վերահսկել մզկիթների ֆինանսավորումը, ավելացնել վերահսկողությունը մահմեդական միավորումների վրա և կանխել արտասահմանից կրոնական պաշտոնյաների գալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]