Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի ՊՆ-ն խոսել է մշտադիտարկման համատեղ կենտրոնում թուրք և ռուս սպաների տեղակայման ժամկետի մասին 

Թուրքիայի ՊՆ-ն խոսել է մշտադիտարկման համատեղ կենտրոնում թուրք և ռուս 
սպաների տեղակայման ժամկետի մասին 

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է պաշտպանության և անվտանգության հարցերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, Աքարը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի մասին։

«Մեր փոխնախարարը պաշտոնակցի հետ քննարկել և եզրափակել է հարցի տեխնիկական մանրամասները: Ձեռք է բերվել համաձայնություն: Մեր համատեղ դիտորդական կենտրոնը ստեղծելու համար որևէ խոչընդոտ չի մնացել: Հիմա ընթանում են այնտեղի շինարարական աշխատանքները։ Մեր ընկերները շատ կարճ ժամանակ անց ծառայելու են այնտեղ: Թուրք և ռուս գեներալները, սպաները միասին կլինեն այնտեղ, կապահովեն հրադադարի ռեժիմի պահպանումը և ջանքեր կգործադրեն հրադադարի ռեժիմը մշտական դարձնելու ուղղությամբ: Բացի այդ, շարունակվում են ադրբեջանցի եղբայրների հետ զորավարժությունները», - ասել է Աքարը:

Դեկտեմբերի 1-ին ավարտվել են  Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կնքվել է համաձայնագիր:

Էմմա Արդարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am