Միջազգային

Նյու Յորքը՝ Թրամփի դեմ. ցույցեր եւ բախումներ ոստիկանության հետ

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքը՝ Թրամփի դեմ. ցույցեր եւ բախումներ ոստիկանության հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Black Lives Matter շարժման ներկայացուցիչները ցույցի են դուրս եկել Նյու Յորքի Մանհեթենում: Ցուցարարների շարասյունն ուղեկցել են ոստիկանությունը եւ մամուլի հսկայական թվով աշխատակիցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բախումներից խուսափել հնարավոր չեղավ: Երթի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերեցին ու առգրավեցին շղթա եւ երկաթե ձող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ակտիվիստը ձերբակալվել Է:

Ոստիկանները, որոնք ուղեկցում Էին բազմությունը, մեկնաբանություններ չեն տալիս այս միջադեպի առնչությամբ: Բողոքի մասնակիցների բազմության մեջ կան սադրիչներ, որոնք վիրավորում են ոստիկանությանը:

Դրա հետ մեկտեղ նրանք հայտարարում են, որ կարգի պահապանները աշխատում են մարմնին ամրացված խցիկներով, որոնք անջատված են, ինչը նահանգի օրենսդրության խախտում Է: Այնուամենայնիվ, բազմությունը եկավ Յունիոն-զբոսապուրակի մոտ:

Ցույցերը, որոնք սկզբում խաղաղ Էին ընթանում, վերաճեցին հակամարտության, երբ, ականատեսների խոսքով, ոստիկաններից մեկը խնդրեց իրեն չնկարահանել հեռախոսով եւ սարքը մի կողմ հրեց: Բողոքողն իբրեւ թե հեռախոսով հարվածեց ոստիկանին: Իրադրությունը կտրուկ սրվեց, եւ տեղում իրավապահների լրացուցիչ ստորաբաժանումներ կենտրոնացվեց, սկսվեցին բախումներ ու ձերբակալություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում