Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ Նախարարների կոմիտեի նստաշրջանին ներկայացրել է Արցախի դեմ ագրեսիայի հետևանքները

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ Նախարարների կոմիտեի նստաշրջանին ներկայացրել է Արցախի 
դեմ ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 4-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջույնի խոսքով մասնակիցներին դիմել են ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

COVID-19 համավարակով պայմանավորված՝ հունական նախագահությունը հրապարակել է «Արդյունավետ դիմագրավել հանրային առողջապահական ճգնաժամին՝ լիարժեք կերպով հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը» (Effectively responding to a public health crisis in full respect for human rights, democracy and the rule of law) խորագրով հայտարարությունը:

Նախարարական հանդիպման շրջանակներում նշվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների և ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով:

Նախարար Մնացականյանը հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am