Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը

Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների դեպի ՌԴ 
«արտահոսքի» վտանգը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի կռվում ներգրավված Սիրիայից ու Լիբիայից վարձկանների «արտահոսքի» վտանգը դեպի Ռուսաստան:

«Բացառել այդպիսի վտանգը, անկասկած, անկարելի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ, աշխատել կանխարգելելու ուղղությամբ: Ռուսական իրավապահ մարմինները ուշադիր հետևում են իրավիճակին, և, ինչպես ասվում է, «ձեռքը զարկերակին են պահում»,-եզրափակել է նա:

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ԼՂ հակամարտության գոտում նկատվում է Մերձավոր Արևելքի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում կռվող վարձկանների ակտիվ շարժ, ի դեպ՝ խոսքը գնում է արդեն հազարավոր արմատականների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]