Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Վալերի Բուայեն անհանգստացած է. թուրք ազգայնականներն ամեն օր ձեռնոց են նետում Ֆրանսիայի իշխանություններին

Վալերի Բուայեն անհանգստացած է. թուրք ազգայնականներն ամեն օր ձեռնոց են 
նետում Ֆրանսիայի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անընդունելի է համարում այն, որ «ամեն օր թուրք ազգայնականները ձեռնոց են նետում ֆրանսիական իշխանություններին համընդհանուր անտարբերության մեջ »: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորն ու գրառմանը կից տեղադրել մի տեսանյութ, որտեղ ոստիկանները փորձում են կանգնեցել երեկոյան քայլերթի դուրս եկած ու վանկարկումներ անող խմբին: «Այսօր էլ Դիժոնի (խմբ. քաղաք Ֆրանսիայում, Փարիզից 326 կմ դեպի հարավ-արևելք) հերթն էր: Բավական է»,-գրել է նա:

Հոկտեմբերի 29-ին պատգամավորը սոցիալական ցանցերի իր հետևորդների հետ կիսվել էր մեկ այլ տեսանյութով ու գրել, որ Ֆրանսիայի Վիեն քաղաքում թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա: «Թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա և ցանկանում են որսալ հայերին, ինչպես դա արել են 1915-ին: Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու: Մինչև ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա: Ֆրանսիան ինչո՞ւ խիստ սանկցիաների չի ենթարկում Թուրքիային»,-գրել էր նա:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ