ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի կողմից հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռի խոցման լուրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են Ադրբեջանի կողմից՝ հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռի խոցման մասին լուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է»,- գրել է Ստեփանյանը։