Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում հայ ռազմագերիների սպանությունը

Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում հայ ռազմագերիների 
սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, որ այս դեպքով պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին:

«Ես զարհուրել եմ այդ տեսանյութը նայելով: Արդեն պատրաստել եմ բոլոր նյութերը: Եվրոպական բոլոր կառույցներ, մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԽԽՎ նախագահին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին այդ տեսանյութն իր կից գրությամբ ուղարկվելու է: Միջազգային հանրությունը, եթե չտեսնի, որ այս պատերազմն արդեն դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից և սա շատ ավելի լուրջ, գլոբալ պատերազմ է դառնալու, միջազգային հանրությունը, եթե շարունակի բավարարվել կոչերով ու չբռնի Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրիայից ու Լիբիայից բերված ահաբեկիչների ձեռքը, որոնք գործում են շատ ավելի դաժան մեթոդներով, քան «Իսլամական պետությունը», այս նույն ուղտը չոքելու է միջազգային հանրության դռանը»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ հայ ռազմագերիների գնդակահարությունը միանշանակ ռազմական հանցագործություն է մարդկության դեմ:

«Սա բոլոր միջազգային կոնվենցիաներով ռազմական հանցագործություն է մարդկության դեմ, այն կոնվենցիաներով, որը ստորագրել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան ու ամեն օր, իրենց ոտքի տակ գցած տրորում են: Նամակներն ուղարկելու եմ առավոտյան, որովհետև գնդակահարվում են մարդիկ, դրան պետք է տրվի հստակ գնահատական: Գնդակահարվում են մարդիկ` փաթաթված Հայաստանի Հանրապետության պետական դրոշով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am