Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է հայրենիքի համար համազգային ջանքերի համախմբումը

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է հայրենիքի համար համազգային ջանքերի 
համախմբումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շնորհիվ արդեն նվիրաբերվել է ավելի քան 85 մլն ԱՄՆ դոլար, Հիմնադրամը նաև մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան» հիմնադրամից:

Նվիրված  բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող Հայաստան hիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երևան, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։

Համահայկական հիմնադրամի և նրա մեծահոգի բարերարների ջանքերի շնորհիվ արդեն մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Երևան՝ կրկին տեղ հասցնելով անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն։

Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Բեռնափոխադրումը և առաջին ահրաժեշտության բժշկական անձնակազմի ներգրավումը կազմակերպելուց բացի, ԱՄՆ-ի Հայաստան Հիմնադրամի ջանքերի շնորհիվ հավելյալ 21մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է հավաքագրվել և փոխանցվել հայրենիք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am