Քաղաքականություն

Պուտինը հայտնել է Հայաստանի նկատմամբ ՌԴ ստանձնած բոլոր պարտավորություններին հավատարիմ լինելու մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտնել է Հայաստանի նկատմամբ ՌԴ ստանձնած բոլոր պարտավորություններին հավատարիմ լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մշտապես կատարել, կատարում և կատարելու է Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ծննդյան օրվա առթիվ ռուսական պետական հեռուստաընկերությանը՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում:

«Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Հայաստանի առջև մենք ունենք որոշակի պարտավորություններ՝ այդ պայմանագրի շրջանակներում: Սակայն ռազմական գործողությունները, որոնք, ցավոք սրտի, շարունակվում են, տեղի չեն ունենում Հայաստանի տարածքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունների կատարմանը , ապա մենք միշտ կատարել, կատարում և կատարելու ենք մեր պարտավորությունները: Ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետի հետ մշտական անմիջական աշխատանքային շփման մեջ ենք, Հայաստանի ղեկավարությունում որևէ հարց չի առաջանում Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է ՌԴ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում