Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մեծ զգայունությամբ և լրջությամբ հետևում է իր սահմանակից շրջաններում զարգացումներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով Ադրբեջանի և Արցախի միջև շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Իրանի տարածքի խախտումների մասին հաղորդագրությունները:

«Անընդունելի համարելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի հարձակում ՝ լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին»,- ասել է Խաթիբզադեն:

Նա նաև ընդգծել է լուրջ բանակցությունների սկսման անհրաժեշտությունը: Կարևոր է պահպանել քաղաքացիական անձանց վրա չհարձակվելու սկզբունքը: Պետք է դադարեցվեն բախումները, և այդ նպատակներին հասնելու հարցում Իրանը պատրաստ է սատարել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում