Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կողմ են արտահայտվել ռազմական 
գործողությունների անհապաղ դադարեցմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է.

«Մանրակրկիտ կերպով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված հակամարտության առնչությամբ, կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Շեշտվել է այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածության անթույլատրելիությունը հակամարտությունում: Նշվել է ծայրահեղ հավասարակշռված քայլերի պահանջվածությունը՝ Բաքվին ու Երևանին քաղաքական ու դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով:

Հաստատվել է ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակով իրավիճակի կայունացման համար Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների սերտ կոորդինացիայի պատրաստակամությունը:  

Ռուսական կողմը ուշադրություն է դարձրել ջանքերին, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]