ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են ՀՀ Անկախության օրվա առիթով
12:02, 21 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները` ԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանը, ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից:
ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ նախագահին և վարչապետին մաղթել են քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում