Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 Իրանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

 Իրանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել Է Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը:

Ընտրատեղամասերում քվեարկությունն սկսվել Է տեղական ժամանակով 08:00-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին) եւ կտեւի 10 ժամ: Անհրաժեշտության դեպքում այն կարող Է երկարաձգվել մեկ կամ երկու ժամով: Կամարտահայտության արդյունքներով պետք Է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները: Իրանում Մեջլիսի ընտրությունները կայացել են փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկությունը վերջանալուց հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին:

208 ընտրատարածքներից 10-ում ապրիլին պետք Է կայանար երկրորդ փուլը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվել Էր սեպտեմբերի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am