Տարածաշրջանային

 ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին

2 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը դեմ Է հանդես Է եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ Ռուսաստանն առաջարկել Է քննարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

Օգոստոսի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հանդիպում Է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի հետ եւ խորհրդին բողոք Է ներկայացրել Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) դրույթները չկատարելու համար, որպեսզի գործարկվի 2231 բանաձեւի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգը:

Ռուսաստանն օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ Է խնդրել այդ իրադրությունը քննարկելու համար: Գրեթե ամբողջ Անվտանգության խորհուրդը կարծում Է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի գործարկել պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, քանի որ նա այլեւս ԳՀՀԾ-ի անդամ չԷ:

«Պատժամիջոցների վերականգնումը գործարկելու անհիմն պնդումից հետո մեր ամերիկացի գործընկերները դեմ են հանդես եկել Անվտանգության խորհրդի նիստի անցկացմանը, որը քննարկելու Էր, թե ինչ Է տեղի ունենում 2231 բանաձեւի կատարման հետ»,-գրել Է Պոլյանսկին Twitter-ում:

Այժմ նիստը, հավանաբար, չի կայանա օգոստոսի 21-ին, ինչպես դա խնդրել Էր Ռուսաստանը: «Մենք ափսոսում ենք, որ նրանք ոչ միայն փորձում են աշխարհին մոլորության մեջ գցել պատժամիջոցների վերականգնման իրավունքի առկայության վերաբերյալ, այլեւ խուսափում են այդ հարցի ազնիվ քննարկումից: Ոչ պատշաճ գործելակերպ մեծ երկրի համար»,-ընդգծել Է մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում