Ռուսաստանի երեք քաղաքներից կսկսեն գնացքներ երթեւեկել Աբխազիայի առողջարաններ
18:17, 7 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 7-ից Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից, իսկ հետագայում նաեւ Սամարայից, կսկսեն գնացքներ երթեւեկել Սուխում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Մայրաքաղաքից դրանք կուղեւորվեն ամեն օր, Սանկտ Պետերբուրգից՝ շաբաթը մի քանի անգամ: Օգոստոսի 15-ից երկաթուղային հաղորդակցություն կհաստատվի նաեւ Սամարայի հետ:
Բացի այդ, օգոստոսի 15-ից առաջին անգամ կսկսի երթեւեկել տուրիստական գնացքը՝ Տուապսե-Գագրա երթուղով, որտեղից զբոսաշրջիկների կտանեն Էքսկուրսիոն երթուղիներով: Իսկ հետո այդ նույն կազմով նրանք հետ կվերադառնան Տուապսե:
Առայժմ Մոսկվա-Սուխում երթուղով տոմսեր վաճառքում չկան: Նախքան երկաթուղային հաղորդակցության դադարեցումը տեղատոմսի գինը կազմում Էր շուրջ 4 հազար ռուբլի, կուպեում՝ վեցից մինչեւ յոթ հազար ռուբլի: Ուղեւորությունը բարձր հարմարավտությամբ ննջավագոնում նստել Է 12 հազար ռուբլուց թանկ:
Օգոստոսի 5-ից վերսկսվել են «միասնական» տոմսով փոխադրումները Ռուսաստանից Աբխազիա՝ Ադլերի երկաթուղային կայարան եւ Սոչիի օդանավակայան տեղափոխով: Այդպիսի ուղեւորություններն իրականացվում են հինգ քաղաքներ՝ Գագրա, Պիցունդա, Գուդաուտա, Նովի Աֆոն եւ Սուխում:
«Միասնական» տոմսից կարելի Է օգտվել ինչպես գնացքով ճանապարհորդելիս, այնպես Էլ ինքնաթիռով՝ մինչեւ Սոչիի օդանավակայան, այնուհետեւ ավտոբուսով՝ Աբխազիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում