Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների վիճակը շարունակում է մնալ նույնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, անփոփոխ է: Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասաց Հովհաննիսյանը:

Հուլիսի 17-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ վիրավորվելու 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտ չի եղել: Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի բժշկական օգնություն է ցույց տրվել, որից  10-ը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am