Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

COVID-19. Հնդկաստանը վարկվածների թվով հայտնվել է երրորդ տեղում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Հնդկաստանը վարկվածների թվով հայտնվել է երրորդ տեղում. ԹԱՐՄ 
ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 598 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 537 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 562 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 985 հազար 897 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 610 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 604 հազար 585-ի, մահերինը՝ 64 հազար 900-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 704 հազար 607 է, մահերինը՝ 19 հազար 782: 

Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 687 հազար 862 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 611 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 296 մարդ

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որը շրջանցել է Իսպանիային: Պերուն առանձնանում է 302 հազար 718 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 589 մարդ: 

Իսպանիայում վարկվածների թիվը 297 հազար 625 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 385: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 295 հազար 532-ի, մահերինը՝ 6 հազար 308-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 285 հազար 416 է, մահերինը՝ 44 հազար 220: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 256 հազար 848 է, մահերինը՝ 30 հազար 639: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է  243 հազար 051 հաստատված դեպք, 11 հազար 731 մահ: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 4-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 557, որից ապաքինվել է 78 հազար 518-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 953-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 209 հազար 509 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 100 հազար 345, մահերինը՝ 133: Եգիպտոսում առկա է 75 հազար 253 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 343 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 51 հազար 540 է, մահացածներինը՝ 323: Լիբանանում կա 1873 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am