Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային թատերաշրջանը

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային 
թատերաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնը ստիպված որոշում է կայացրել չեղարկել իր աշնանային թատերաշրջանը, որը պետք է մեկնարկեր սեպտեմբերին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,

«Հաշվի առնելով «Մետրոպոլիտենում» պլանավորման բարդությունները, մենք ստիպված էինք չեղյալ հայտարարել աշնանային թատերաշրջանը։ Մեզ համար ամենակարևորը աշխատակիցների և հանդիսատեսի առողջությունն ու անվտանգությունն են, և թատրոնը բացել սեպտեմբերին, քանի դեռ գործում են սոցիալական հեռավորության պահանջները, պարզապես արդարացված չէ», - հայտնել է գլխավոր մենեջեր Փիթեր Գելբը:

Հստակեցվում է, որ չեղարկումը վերաբերելու է ոչ միայն խաղացանկային ներկայացումներին, այլև առաջին կիսամյակում նախատեսված Աննա Նետրեբկոյի կատարմամբ «Աիդա»-ի նոր բեմադրությանը, «Տրուբադուրին», ինչպես նաև «Ֆիդելիոյին»:

Հաջորդ թատերաշրջանը թատրոնը նախատեսում է սկսել ամանորյա գալա­համերգով՝ դեկտեմբերի 31-ին։

Ընդ որում, «Մետրոպոլիտեն­-օպերան» խոստանում է պահպանել հեռարձակումները կինոթատրոններում։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]