Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Գերմանիան կհատկացնի 525 միլիոն եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար

Գերմանիան կհատկացնի 525 միլիոն եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի և 
պատվաստանյութի ստեղծման համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պետությունը կհատկացնի 525 միլիոն եվրո գլոբալ մակարդակով կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանիան հակված է այդ նպատակին, և դոնորների համաժողովին մեր ներդրումը կլինի 525 մլն եվրոյի չափով: Դրանից բացի, մենք ընդհանուր առմամբ կմեծացնենք մեր ներդրումը գլոբալ առողջապահական ոլորտում մինչև 1,3 մլրդ եվրոյի չափով»,-ասել է Անգելա Մերկելը։

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am