ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 6-ին, ժամը 15:29-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Սոֆիկ Ս.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Ուղևորը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների մոտենալը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում