Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 28-ին 7 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 850 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 3500 քմ,
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 5 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 500 քմ,
Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ մոտ 600 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ,
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում