Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Armenpress 13:55, 29 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 28-ին 7 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 850 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 3500 քմ,

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 5 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 500 քմ,

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ մոտ 600 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, 

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am