Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին մասնագիտական տոնի առթիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին 
մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ թատրոնները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը նշել է, որ ուրախ է՝ մշակութային Երևանի նոր կերպարի կերտման հարցում անցած շրջանում զգալի գործ է կատարվել:

«Վերջերս մեծածավալ վերանորոգման աշխատանքներ իրականացրեցինք Երևանի պետական դրամատիկական թատրոնում, մյուս թատրոններն այս տարի ևս սպասում են իրենց հերթին. Երևանի թատերական օջախները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ:
Ինչպես հայտնի է, նախատեսել էինք մարտի 27-ին ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը Հայաստանի թատերական գործիչների միության հետ միասին անցկացնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախապատրաստական աշխատանքներըն ըստ էության ավատված են, ամեն ինչ պատրաստ է տոնի համար, և պատեհ ժամանակ մենք կհայտարարենք մրցանակաբաշխության անցկացման նոր ժամկետը և կկարողանանք արժանվույնս գնահատել 2019-ի լավագույն աշխատանքները»,-շեշտել է նա:

Մարությանը ստեղծագործական նոր վերելք է մաղթել թատրոնի մարդկանց:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am