1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

COVID-19. Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան՝ անցնելով Իրանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 COVID-19. Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան՝ անցնելով 
Իրանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 253 հազարը«Արմենպրես»-ի հաղորդմամբկորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազար 400-ըՄարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 89 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր:

Վիճակագրություն

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, որտեղ կորոնավիրուսի հաստատված 41 հազար 035 դեպք կա, մահացել է 3 հազար 405 մարդ:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 19 հազար 980 դեպք կա, մահացել է հազարից ավելի մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իրանն է, որտեղ արձանագրվել է վարակվածության 19 հազար 644 դեպք: Մահերի թիվը 1433 է:

Վարակվածների թիվը Գերմանիայում կազմում  է՝ 17 հազար 372, ԱՄՆ- ում՝ 14 հազար 366, Ֆրանսիայում՝ 10 հազար 995, Հարավային Կորեայում՝ 8 հազար 652, Շվեյցարիայում՝ 4 հազար 898, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 269:

Վարակի տարածման երկրների ու տարածքների թիվն ավելանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խոսում է 180-ից ավելի երկների ու տարածքների մասին: Կորոնավիրուսի վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում և այլն:

Աֆրիկայում հաստատվել է կորոնավիուսի ավելի քան 600 դեպք

Աֆրիկայի 34 երկրում մարտի 19-ի դրությամբ արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) ավելի քան 600 դեպք` համեմատած նախորդ շաբաթվա 147 դեպքի հետ: Այս մասին տեղեկացնում է Առողջահության համաշխարհայի կազմակերպության Աֆրիկայի ռեգիոնալ գրասենյակի կայքը: «Աֆրիկայում COVID-19-ի արագ զարգացումը խիստ անհանգստացնող է և գործողություններ ձեռնարկելու հստակ ազդանշան է»,-ասել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին և հույս հայտնել, որ դեռ կարող են փոխել այդ համաճարակի ընթացքը: ԱՀԿ-ն աջակցում է կառավարություններին`աֆրիկյան պետություններին ապահովելով նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման թեստերով: Ներկայում Աֆրիկայի 45 երկիր կարող է թեստավորում անել: Վիրուսի բռնկման սկզբում դա կարող էր անել ընդամենը երկուսը:

ՌԴ-ում սկսել են նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատիպային պատվաստանյութը մշակվել է շատ սեղմ ժամկետներում: Հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնվելով գրիպի, կարմրուկի և բշտիկավոր ստոմատիտի (բերանաբորբ) հիվանդությունների վիրուսների ռեկոմբինանտ վեկտորների, ինչպես նաև սինթետիկ պատվաստանյութերի տեխնոլոգիաների վրա:

Պատվաստանյութի փորձաքննությունը սովորաբար կատարվում է լաբորատոր կենդանիների` առնետների, մկների վրա:

Սեյշելյան կղզիները հնարավոր է դադարեցնի եվրոպական թռիչքները

Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի առաջիկա շաբաթների ընթացքում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակն է: Սեյշելյան կղզիների Քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Ֆլորենս Մարենգոն տեղեկացրել է, որ ազգային օդանավակայանը կմնա բաց՝ աջակցելու այլ ավիափոխադրումներին: «Մենք արձանագրում ենք հաճախակիության նվազում բոլոր փոխադրողների կողմից, ինչը նորմալ է, քանի որ առկա է Եվրոպայից այցելուների ժամանակավոր արգելք»,-նշել է նա: Դեպի կղզիներ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններն են «British Airways»-ը, «Air France»-ը, «Edelweiss Air»-ը, «Condor Airlines»,-ը, «Air Austral»-ը: Քաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայն` Սեյշելյան կղզիներ թռիչքներ իրականացնող 14 ավիաընկերություն կա՝ ներառյալ «Air Seychelles»-ը, շաբաթական թռիչքների հաճախականությունը 77 է, ինչը կնվազեցվի մինչև 60:

Ուզբեկստանը գնում է խստացումների. միջազգային բոլոր ուղևորափոխադրումները դադարեցնում  է

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Ուզբեկստանը մարտի 20-ից միջազգային բոլոր ուղևորափոխադրումները դադարեցնում  է: Այս մասին տեղեկացնում է Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը:

Ուղևորափոխադրումները ինչպես ավտոբուսներով, ավտոմեքենաներով, այնպես էլ երկաթուղիով, օդային տրանսպորտով միջազգային ուղղություններով դադարեցվում են 40 օրով: Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին, արտաքին առևտրային շրջանառությանը:

Սահմանափակում «ոչ կենսական» ուղևորությունների համար. ԵՄ-ի որոշումը

Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակում կներդրվի դեպի «Եվրոպական միություն+1 տարածք» երրորդ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» նշանակության բոլոր ուղևորությունների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակը: Որպեսզի ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումն ապահովի ցանկալի արդյունքը համաճարակի տարածման սահմանափակման տեսանկյունից, բացառություններ կգործեն միայն կենասկան նշանակության ուևորությունների համար։ Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը չի տարածվի ԵՄ անդամ բոլոր պետությունների, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիների վրա, որոնք վերադառնում են իրենց բնակության վայր։

Սահմանափակումը չի անդրադառնա ԵՄ քաղաքացիություն, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա:

ԵՄ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր ունեն երկարատև կացության կարգավիճակ, սահամանված Երկարատև կացության դիրեկտիվի դրույթներով, կացության իրավունք ԵՄ այլ դիրեկտիվների կամ ազգային օրենսդրության համաձայն, կամ ԵՄ անդամ պետության երկարաժամկետ մուտքի արտոնագիր

Սահմանափակումը չի անդրառադնա նաև հետևյալ անձանց կենսական նշանակության ուղևորներությունների վրա՝ առողջապահության ոլորտի մասնագետներ, բժշկական հետազոտություններ իրականացնող անձինք, տարեցների խնամքով զբաղվող բուժանձնակազմ, սահմանապահ աշխատակիցներ, ապրանքների փոխադրումներով զբաղվող անձնակազմ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անձնակազմ, զինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում, տարանցիկ ճամփորդներ, անձինք, ովքեր ճամփորդում են ընտանեկան հրամայական կարևորություն ունեցող հարցերով, միջազգային պաշտպանության կարիք ունցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք, «Եվրոպական միություն +1» տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող անձինք պետք է անցնեն  համակարգված և ուժեղացված բուժզննում։ 

Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը կներդրվի 30-օրյա ժամկետով։ ժամկետի հետագա երկարաձգումը պետք է գնհատվի ելնելով հետագա զարգացումներից։

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: 

Կարդալ նաև՝

COVID-19. Կարանտինից մինչև խիստ վերահսկողություն ինքնամեկուսացվածների նկատմամբ . ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցնում է 85 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]