Միջազգային

Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Bloomberg»-ը տեղեկացնում է, որ խորհուրդը չեղարկել է նաև այլ համաժողովներ ևս, որոնք նախատեսված են եղել մարտի 11-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում կայանալիք կլոր սեղանները, ազգային միջոցառումները՝ ԱՄՆ-ի տարածքում:

Արտաքին հարաբերությունների խորհուրդը միացել է ԱՄՆ-ում միջոցառումների հետաձգման ու չեղարկման մեծ ցանկին, որում ներառված է նաև Նյու Յորքի ավտոշոուն: Տեղեկացվել է, որ ավտոշոուի անցկացումը կտեղափոխվի օգոստոսի վերջ:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը 110 հազարից ավելին է: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ: Ամենաբարդ իրավիճակը Իտալիայում է: Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, որի համաձայն՝ սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հազարից ավելի է, մահացածների թիվը՝ 31:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում