Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և քարոզարշավ է անցկացնելու Հայաստանի բոլոր մարզերում

Վարչապետը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և քարոզարշավ է անցկացնելու 
Հայաստանի բոլոր մարզերում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաքներում անց է կացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետը հայտնեց ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ:

«Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և Հանրապետության մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Հայաստանի բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ: Բոլորիդ սպասում եմ և բոլորիդ առաջ խոնարհվում եմ: Չմոռանաք, որ ապրիլի 5-ին պետք է գնալ ընտրական տեղամասեր և այո ասել  մեր առաջարկած սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր քաղաքներում ելույթ է ունենալու և մանրամասն ներկայացնելու է ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանել քաղաքացիներին:

ՀՀ վարչապետի հետ էին նաև նրա դուստրերը՝ Մարիամը և Շուշանիկը, ովքեր ծաղիկներ էին նվիրում կանանց:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am